Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց Արևելյան գործընկերության փոխարտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց Արևելյան գործընկերության փոխարտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը
07.09.2014 | 14:22

Ըստ ՀՀ արտգործնախարարության տարածած տեղեկատվության՝ սեպտեմբերի 5-ին Ստոկհոլմում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների փոխարտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել էր Շվեդիայի արտաքին գործերի նախարարության կողմից։ Հանդիպման նպատակն էր քննարկել Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ։ Առանձնակի ուշադրություն է դարձվել ԱլԳ ձևաչափով ծրագրերի բազմազանեցման հնարավոր ուղղություններին։

Քննարկումներում փոխնախարար Նազարյանը կարևորել է Հայաստանի` ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցության շարունակականությունը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և այլն: Միևնույն ժամանակ ընդգծել են, որ ներկա իրողությունների համատեքստում կարևոր է քայլեր ձեռնարկել տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև համագործակցության կամուրջ ձևավորելու ուղղությամբ:
Ստոկհոլմ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն առանձին հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղար Ֆրանկ Բելֆրագեի հետ, որին մասնակցել են նաև Շվեդիայի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թուրբյոռն Սուլսթրյոմը և Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային խնդիրները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ